ARMENIA MUAYTHAI FEDERATION

  • Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի մարզիկների հաղթանակները 2017թ
    Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի մարզիկների հաղթանակները 2017թ Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի մարզիկ,պրոֆեսիոնալ մարզիկ, բազմաթիվ մրցաշարերի հաղթող, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Գրիգորյանը Բարսելոնայի Վալենսիյա քաղաքում կայացած MIXFIGHTմրցաշարում մենամարտել է աշխարհի չեմպիոնի հետ և հաղթանակած դուրս եկել, նոկաուտի մատնելով իր մրցակցին 2-րդ ռաունդում։ Ռուսաստանի Լիպետցկ քաղաքում կայացած Ա բարձր դասի պրոֆեսիոնալ մրցաշարում, 60 կգ քաշային կարգում հաղթանակած է դուրս եկել նաև  Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ, 2015 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2015 թվականի աշխարհի չորրորդ մրցանակակիր, մի շարք պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթող Գոռ Նազարյանը։ Մինչ այդ մրցաշարը Գոռ Նազարյանը մասնակցում էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում  տեղի ունեցող Մուայթայի Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնությանը, որտեղ նա 18+ տարիքային խմբում՝ 60 կգ քաշային կարգում ևս գրավել է 3-րդ տեղը։ 
    Written on Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 12:45 in Նորություններ Read 87 times
  • Երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի մուայթայի առաջնության 14-22 հոկտեմբեր 2017թ
    Երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի մուայթայի առաջնության 14-22 հոկտեմբեր 2017թ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան  հոկտեմբերի 14-22 կմասնակցի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի մուայթայի առաջնությանը, որին մասնակցելու է Հայաստանի հավաքականը ինչպես նաև Արցախի մուայթայի հավաքականը  Արտակ Բրուտյանի և Գարեգին Աղաբալյանի գլխավորությամբ։ Մեր հավաքականի կազմն է ՝ մեծահասակներ՝ Գոռ Նազարյան 60 կգ քաշային կարգ, Ալբերտ Ամիրջանյան 63,5 կգ քաշային կարգ, Արմեն Գրիգորյան 71 կգ քաշային կարգ, Դավիթ Հայրապետյան 71 կգ քաշային կարգ երիտասարդներ՝ Անտոնիո Քոչարյան 54 կգ քաշային կարգ Հաջողություն և հաղթանակ ցանկանանք մեր մարզիկներին ։ Ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ այսուհետ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հանդես է գալու աշխարհի ուժեղագույն հավաքականների կազմում, քանի որ Գոռ Նազարյանին վերջին աշխարհահռչակ RUSSIAN CHALENGE 4 մրցաշարում  հաղթանակած մենամարտի շնորհիվ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի դասը Բ դասից բարձրացել է Ա դասի, ինչը բավականին մեծ ձեռքբերում է։ Համեմատության համար կարելի է ասել, որ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան ավելի ցածր դասում է թողել Հայաստանում 10-ից ավելի այլ ֆեդերացիաների։ Այսուհետ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի հավաքականը  մենամարտելու է ինչպես Բ դասում այնպեսել Ա դասում։ Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է բարձր մակարդակի վրա զարգացնել և պրոպագանդել մուայթայ մարտարվեստը Հայաստանում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել իր մարզիկներին մասնակցելու աշխարհահռչակ մրցաշարերին և բարձր որակավորում ունեցող առաջնություններին, ինչը կրկին անգամ ի ցույց է դնում Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի բացառիկ իրավունքը
    Written on Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 11:12 in Նորություններ Read 139 times
  • Գոռ Նազարյանի հաղթանակը RUSSIAN CHALENGE 4 մրցաշարում 24,09,2017թ
    Գոռ Նազարյանի հաղթանակը  RUSSIAN CHALENGE 4 մրցաշարում 24,09,2017թ   Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ, 2015 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2015 թվականի աշխարհի չորրորդ մրցանակակիր, մի շարք պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթող Գոռ Նազարյանը սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած աշխարհահռչակ RUSSIAN CHALENGE 4 մրցաշարում հաղթող դուրս եկավ, կրկին անգամ ի ցույց դնելով իր պրոֆեսիոնալ կարողությունները։ Գոռ նազարյանը հաղթել էր նաև աշխարհահռչակ RUSSIAN CHALENGE 3 մրցաշարում և հիմա նրա հաջորդ մենամարտը կլինի արդեն գոտու մենամարտ։ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան, ֆեդերացիաի նախագահ Արտակ Բրուտյանի գլխավորությամբ մեծ աշխատանք է տանում, որպեսզի կարողանա  իր մարզիկներին հնարավորություն ընձեռի նման մրցաշարերին մասնակցելու և նորանոր մարզիկներ ներգրավելու Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիա ։ Նման մրցաշարին մասնակցելու բացառիկ հնարավորությունը ունի միայն Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան։  Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է պրոպագանդել և զարգացնել մուայթայ մարտարվեստը Հայաստանում։     
    Written on Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017 15:55 in Նորություններ Read 204 times
  • Կշռման արարողություն մինչ մրցաշարը։RUSSIAN CHALENGE 4
    Կշռման արարողություն մինչ մրցաշարը։RUSSIAN CHALENGE 4 Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ Գոռ Նազարյանի կշռման արարողությունը, ով մասնակցոլու է RUSSIAN CHALENGE 4 մրցաշարին։ Միայն Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան լինելով Աշխարհի և Եվրոպայի ֆեդերացիաների միակ  անդամը Հայաստանում իրավունք ունի մասնակցելու նման մրցաշարի։ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հավատարիմ է իր սկզբունքներին և շարունակում է ակտիվորեն զարգացնել մուայթայ մարզաձևը Հայաստանում ։    Հաղթանակ մաղթենք մեր Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ Գոռ Նազարյանին ։
    Written on Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 15:25 in Նորություններ Read 226 times
  • Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի Բռունցք ակումբի առաջնություն սեպտեմբեր 24
    Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի Բռունցք ակումբի առաջնություն սեպտեմբեր 24 Սույն թվականի սեպտեմբեր 24-ին Հայաստանի Էջմիածին քաղաքում տեղի կունենա Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի Բռունցք ակումբի անդանիկ առաջնությունը։ Առաջնությանը կմասնակցեն Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ, մարզուհիներ։ Հաջողություն և անվնաս մենամարտեր ցանկանանք մեր մարզիկներին։  Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է բարձր մակարդակի վրա զարգացնել և պրոպագանդել մուայթայ մարտարվեստը Հայաստանում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել իր մարզիկներին մասնակցելու աշխարհահռչակ մրցաշարերին և բարձր որակավորում ունեցող առաջնություններին, ինչը կրկին անգամ իցույց է դնում Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի բացառիկ իրավունքը
    Written on Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 17:41 in Նորություններ Read 223 times
  • RUSSIAN CHALENGE 4 մրցաշար Գոռ Նազարյան սեպտեմբերի 24 19։00 2017թ
    RUSSIAN CHALENGE 4 մրցաշար Գոռ Նազարյան սեպտեմբերի 24 19։00 2017թ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ, 2015 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2015 թվականի աշխարհի չորրորդ մրցանակակիր, մի շարք պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթող Գոռ Նազարյանը սեպտեմբերի 24 կմասնակցի աշխարհահռչակ RUSSIAN CHALENGE 4 մրցաշարին։ Հիշեցնենք, որ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ Գոռ Նազարյանը առաջիններ հայ մարզիկներից ով Հայաստանի դրոշի ներքո հանդես եկավ նույնանուն RUSSIAN CHALENGE 3 մրցաշարում և հաղթող դուս եկավ, ծածանելով Հայաստանի դրոշը БОЕЦ  հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Այժմ նույնպես սեպտեմբերի 24 ժամը 19։00 հնարավոր կլինի հետևել Գոռ Նազարյանի մենամարտին Ալիգով Խավաժի հետ։ Մրցաշարը հաջող ավարտելուց հետո Գոռ Նազարյանը հնարավորություն կունենա գոտու մենամարտին մասնակցելու։ Այսպիսով քաջալերենք մեր մարզիկին մեր աջակցությամբ, ինչպես նաև չմոռանանք հետևել մենամարտին ուղիղ եթերով։  Այս մրցաշարից հեետո Գոռ Նաղարյանը կմասնակցի հոկտեմբերի 14-22 կայանալիք IFMA մուայթայի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։   Հաղթանակ մաղթենք մեր Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիային և մեր մարզիկին։
    Written on Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 10:40 in Նորություններ Read 372 times
  • Աշխարհի առաջնություն Շվեցարիայի Արբոն քաղաքում 27․09-01․10․2017թ
    Աշխարհի առաջնություն Շվեցարիայի Արբոն քաղաքում 27․09-01․10․2017թ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան, ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի գլխավորությամբ կմասնակցի Շվեցարիայի Արբոն քաղաքում կայանալիք Աշխարհի առաջնությանը։Առաջնությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբրի 1-ը 2017թ․ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հավատարիմ է իր սկզբունքներին և շարունակում է ակտիվորեն զարգացնել մուայթայ մարզաձևը Հայաստանում ։    Հաղթանակ մաղթենք մեր Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիային ։
    Written on Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017 08:54 in Նորություններ Read 207 times
  • Գոռ Նազարյանը, Ալբերտ Ամիրջանյանը, Արմեն Գրիգորյանը կներկայացնեն Մոսկվայում գտնվող «Львиное сердце» մարտական ակումբը:
    Գոռ Նազարյանը, Ալբերտ Ամիրջանյանը, Արմեն Գրիգորյանը կներկայացնեն Մոսկվայում գտնվող «Львиное сердце» մարտական ակումբը:   Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկներ, բազմաթիվ մրցաշարերի հաղթողներ, չեմպիոնի տիտղոսակիրներ ՝ Գոռ Նազարյանը, Ալբերտ Ամիրջանյանը, Արմեն Գրիգորյանը կներկայացնեն Մոսկվայում գտնվող «Львиное сердце» մարտական ակումբը։Ակումբում մեր մարզիկները հանդես կգան Հայաստանի դրոշի ներքո։ Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը իր շնորհակալությունն է հայտնում «Львиное сердце» ակումբի ղեկավարությունից, մեր մարզիկներին սատարելու համար։ Հայաստանի մուայթայի Ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է բարձր մակարդակի վրա զարգացնել և պրոպագանդել մուայթայ մարտարվեստը Հայաստանում, հնարավորություն ընձեռելով մարզիկներին հանդես գալու բարձր վարկանիշ ունեցող ակումբներում և աշխարհահռչակ մրցաշարերում։ Մուայթայ մարտարվեստը առողջ ապրելակերպ է սերմանում իր երիտասարդ հետևորդների մեջ։ Հաջողություն ցանկանանք մեր առաջավոր մարզիկներին։  
    Written on Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017 07:20 in Նորություններ Read 362 times
  • Արմեն Գրիգորյանի կմասնակցի RUSSYAN CHALLENGE մրցաշարին 24,06,2017թ
    Արմեն Գրիգորյանի կմասնակցի RUSSYAN CHALLENGE մրցաշարին 24,06,2017թ Սեպտեմբերի 24-ին Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ, բազմաթիվ մրցաշարերի հաղթող Արմեն Գրիգորյանը մասնակցելու է աշխարհում մեծ համբավ ունեցող, աշխարհահռչակ RUSSIAN CHALLENGE մրցաշարին։ Հաջողություն, հաղթանակ և անվնաս մենամարտ մաղթենք մեր մարզիկին, ինչպես նաև մեր երկրպագությամբ ոգևորենք և ուղղորդենք դեպի հաղթանակ մեր մարզիկին։   Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է բարձր մակարդակի վրա զարգացնել և պրոպագանդել մուայթայ մարտարվեստը Հայաստանում, ինչպես նաև հնարավորություն է ստեղծում իր ֆեդերացիայի մարզիկների համար, որպիսի նրանք կարողանան հանդս գալ բարձր որակավորում ունեցող մրցաշարերում, ինչպիսին է նաև այս մրցաշարը։ Նման մրցաշարի մասնակցելու արտոնություն ունի միայն մեր ֆդերացիան։   
    Written on Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 11:07 in Նորություններ Read 326 times
  • Արմեն Գրիգորյանի հաղթանակը Չինաստանում 29․07․2017թ
    Արմեն Գրիգորյանի հաղթանակը Չինաստանում 29․07․2017թ   Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի 71 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Գրիգորյանը այսօր՝ հուլիսի 29, երեք ռաունդ անըդմեջ ջախջախելով իր մրցակցին փայլուն հաղթանակ տարավ Չինաստանի Լայջոու քաղաքում կայացած YUNFENG FIGHT մրցաշարին ։ Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան շնորհավորում է Արմենին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ, նաև ցանկանում է նշել որ այս ամենում իր մեծ ավանդը ունի Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ և Արմեն Գրիգորյանի անձնական մարզիչ Գոռ Գևորգյանը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում Բետոյին Ալբերտին։   Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է բարձր մակարդակի վրա զարգացնել և պրոպագանդել մուայթայ մարտարվեստը Հայաստանում, ինչպես նաև հնարավորություն է ստեղծում իր ֆեդերացիայի մարզիկների համար, որպիսի նրանք կարողանան հանդս գալ բարձր որակավորում ունեցող մրցաշարերում։   
    Written on Շաբաթ, 29 Հուլիսի 2017 21:51 in Նորություններ Read 363 times

Մեր գործընկերները

shablon.jpg
maikaner.jpg
| + - | RTL - LTR