Հեղինակը՝ Super User Կարգը՝ Մեր մասին
Հրատարակման ամսաթիվը Դիտումները՝ 4496
Տպել

armenia muaythai  logo

Հայաստանի մուայթայի ֆեդերացիա

Մուայ Թայը (Muay Thai) թաիլանդական մարտարվես է, որը համարվում է Թաիլանդի ազգային սպորտաձևը: Muay տերմինը թարգմանաբար նշանակում է «ազատների կամ ազատ մենամարտ»: Իր հայրենիքում այս մարտարվեստը տարածված էր դեռևս 16-րդ դարում, սակայն համաշխարհային ճանաչում ստացավ միայն 20-րդ դարի երկրորդ կեսերին, երբ թաիլանդացի մարզիկները մի շարք տպավորիչ հաղթանակներ տարան այլ մարտարվեստների ներկայացուցիչների նկատմամբ: Այսօր էլ Մուայ Թայը Թաիլյանդում լայն տարածում ունի. այնտեղ անգամ տոնում են «ազգային բոքսի՝ Մուայ Թայի օրը»: Թաիլադնի սահմաններից դուրս այս մարտարվեստի նկատմամբ հետաքրքրությունը նույնպես օրեցօր աճում է, և չնայած, որ այն օլիմպիական սպորտաձև չի համարվում, աշխարհով մեկ ամեն տարի անցկացվում են Մուայ Թայի տարածաշրջանային, ազգային և միջազգային մասշտաբների բազմաթիվ մրցումներ: Հայաստանը նույնպես դուրս չի մնացել «մուայթայական» մշակույթից: Բոլորովին վերջերս՝ 2011 թ. փետրվարին, մեր երկրում պաշտոնապես բացվեց Հայաստանի Մուայ Թայի ֆեդերացիան՝ Արտակ Բրուտյանի նախագահությամբ: Իրականում այս սպորտաձևով մեր երկրում վաղուց են զբաղվում: Ֆեդերացիան կարելի է ասել գործում է 2010թ. սկզբից:Մեկ տարի առաջ պաշտոնապես վերանվանվեց ֆեդերացիայի, այն բանից հետո, երբ դարձավ Աշխարհի և Եվրոպայի բացառիկ ֆեդերացիաների անդամը: Հատկանշական է այն, որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որը նման արդյունքի է հասել այս սպորտաձևում. Անդրկովկասում չկա Մուայ Թայի ֆեդերացիա, որը Աշխարհի և Եվրոպայի ֆեդերացիաների անդամ լինի: Գործունեության այս կարճ ժամանակահատվածում ֆեդերացիան հասցրել է մեծ հաջողություններ գրանցել՝ մասնակցելով բազմաթիվ մրցաշարերի և սեմինարների: Ֆեդերացիայի անդամների թիվը բացման օրվանից 70-ից հասել է շուրջ 200-ի Հայաստանի ամբողջ տարածքում, բացի այդ, համագործակցության առաջարկ է ստացվել Աշխարհի Մուայ Թայի Կ-1սիրողական ֆեդերացիայի նախագահ Դոնաթանի հետ, որն օգնում է Մուայ Թայի սիրողական մրցումներում աչքի ընկնող մարզիկներին հանդես գան պրոֆեսիոնալ ոլորտում: Ֆեդերացիայի հաջողություններն արտահայտվել են նաև հաղթանակներով: Օրինակ, բոլորովին վերջերս՝ 2011 թ. հոկտեմբերի 29-30, Հայաստանի Մուայ Թայի Ֆեդերացիան 5 մարզիկներով մասնակցել է Լատվիայում անցկացվող Մուայ Թայի Baltic cup միջազգային մրցաշարին՝ բերելով իր հետ ոսկե մեդալ. Չեմպիոնի կոչումը ստացել է Կարապետ Պետրոսյանը: Նոր տարում Հայաստանի Մուայ Թայի Ֆեդերացիան նույնպես մեծ պլաններ և շատ անելիքներ ունի: Արդեն իսկ պաշտոնական հրավեր է ստացվել 2012 թ. ապրիլին Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք Մուայ Թայի Եվրոպայի գավաթին և սեպտեմբերին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգում անցկացվելիք Մուայ Թայի Աշխարհի Առաջնությանը մասնակցելու համար:  Ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ www.armeniamuaythai.com

| + - | RTL - LTR