Նորություններ

Նորություններ (85)

Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի մարզիկ,պրոֆեսիոնալ մարզիկ, բազմաթիվ մրցաշարերի հաղթող, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Գրիգորյանը Բարսելոնայի Վալենսիյա քաղաքում կայացած MIXFIGHTմրցաշարում մենամարտել է աշխարհի չեմպիոնի հետ և հաղթանակած դուրս եկել, նոկաուտի մատնելով իր մրցակցին 2-րդ ռաունդում։

Ռուսաստանի Լիպետցկ քաղաքում կայացած Ա բարձր դասի պրոֆեսիոնալ մրցաշարում, 60 կգ քաշային կարգում հաղթանակած է դուրս եկել նաև  Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ, 2015 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2015 թվականի աշխարհի չորրորդ մրցանակակիր, մի շարք պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթող Գոռ Նազարյանը։

Մինչ այդ մրցաշարը Գոռ Նազարյանը մասնակցում էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում  տեղի ունեցող Մուայթայի Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնությանը, որտեղ նա 18+ տարիքային խմբում՝ 60 կգ քաշային կարգում ևս գրավել է 3-րդ տեղը։ 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան  հոկտեմբերի 14-22 կմասնակցի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի մուայթայի առաջնությանը, որին մասնակցելու է Հայաստանի հավաքականը ինչպես նաև Արցախի մուայթայի հավաքականը  Արտակ Բրուտյանի և Գարեգին Աղաբալյանի գլխավորությամբ։ Մեր հավաքականի կազմն է ՝

մեծահասակներ՝

Գոռ Նազարյան 60 կգ քաշային կարգ,

Ալբերտ Ամիրջանյան 63,5 կգ քաշային կարգ,

Արմեն Գրիգորյան 71 կգ քաշային կարգ,

Դավիթ Հայրապետյան 71 կգ քաշային կարգ

երիտասարդներ՝

Անտոնիո Քոչարյան 54 կգ քաշային կարգ

Հաջողություն և հաղթանակ ցանկանանք մեր մարզիկներին ։

Ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ այսուհետ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հանդես է գալու աշխարհի ուժեղագույն հավաքականների կազմում, քանի որ Գոռ Նազարյանին վերջին աշխարհահռչակ RUSSIAN CHALENGE 4 մրցաշարում  հաղթանակած մենամարտի շնորհիվ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի դասը Բ դասից բարձրացել է Ա դասի, ինչը բավականին մեծ ձեռքբերում է։ Համեմատության համար կարելի է ասել, որ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան ավելի ցածր դասում է թողել Հայաստանում 10-ից ավելի այլ ֆեդերացիաների։ Այսուհետ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի հավաքականը  մենամարտելու է ինչպես Բ դասում այնպեսել Ա դասում։

Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է բարձր մակարդակի վրա զարգացնել և պրոպագանդել մուայթայ մարտարվեստը Հայաստանում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել իր մարզիկներին մասնակցելու աշխարհահռչակ մրցաշարերին և բարձր որակավորում ունեցող առաջնություններին, ինչը կրկին անգամ ի ցույց է դնում Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի բացառիկ իրավունքը

 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ, 2015 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2015 թվականի աշխարհի չորրորդ մրցանակակիր, մի շարք պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթող Գոռ Նազարյանը սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած աշխարհահռչակ RUSSIAN CHALENGE 4 մրցաշարում հաղթող դուրս եկավ, կրկին անգամ ի ցույց դնելով իր պրոֆեսիոնալ կարողությունները։ Գոռ նազարյանը հաղթել էր նաև աշխարհահռչակ RUSSIAN CHALENGE 3 մրցաշարում և հիմա նրա հաջորդ մենամարտը կլինի արդեն գոտու մենամարտ։

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան, ֆեդերացիաի նախագահ Արտակ Բրուտյանի գլխավորությամբ մեծ աշխատանք է տանում, որպեսզի կարողանա  իր մարզիկներին հնարավորություն ընձեռի նման մրցաշարերին մասնակցելու և նորանոր մարզիկներ ներգրավելու Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիա ։ Նման մրցաշարին մասնակցելու բացառիկ հնարավորությունը ունի միայն Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան։ 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է պրոպագանդել և զարգացնել մուայթայ մարտարվեստը Հայաստանում։ 

 

 

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ Գոռ Նազարյանի կշռման արարողությունը, ով մասնակցոլու է RUSSIAN CHALENGE 4 մրցաշարին։ Միայն Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան լինելով Աշխարհի և Եվրոպայի ֆեդերացիաների միակ  անդամը Հայաստանում իրավունք ունի մասնակցելու նման մրցաշարի։ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հավատարիմ է իր սկզբունքներին և շարունակում է ակտիվորեն զարգացնել մուայթայ մարզաձևը Հայաստանում ։ 

 

Հաղթանակ մաղթենք մեր Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ Գոռ Նազարյանին ։

Սույն թվականի սեպտեմբեր 24-ին Հայաստանի Էջմիածին քաղաքում տեղի կունենա Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի Բռունցք ակումբի անդանիկ առաջնությունը։ Առաջնությանը կմասնակցեն Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ, մարզուհիներ։ Հաջողություն և անվնաս մենամարտեր ցանկանանք մեր մարզիկներին։ 

Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է բարձր մակարդակի վրա զարգացնել և պրոպագանդել մուայթայ մարտարվեստը Հայաստանում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել իր մարզիկներին մասնակցելու աշխարհահռչակ մրցաշարերին և բարձր որակավորում ունեցող առաջնություններին, ինչը կրկին անգամ իցույց է դնում Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի բացառիկ իրավունքը

<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>
Էջ 1, 13-ից
| + - | RTL - LTR