YUNFENG FIGHT մրցաշար Չինաստանի Լայջոու քաղաքում։

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիայի մարզիկ, բազմաթիվ պրոֆեսիոնալ և միջազգային մրցաշարերի հաղթող Արմեն Գրիգորյանը հուլիսի 29 2017թ կմասնակցի Չինաստանի Լայջոու քաղաքում կայանալիք YUNFENG FIGHT մրցաշարին։ Անվնաս մենամարտ և հաղթանակ ցանկանանք մեր մարզիկին ։ 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է իր սկզբունքներին և զարգացնում է մուայթայ մարտարվեստը Հայաստանում։ Զարգացնում է բարձր մակարդակի վրա, հնարավորություն տալով իր մարզիկներին հանդես գալ աշխարհահռչակ և բարձր համբավ ունեցող մրցաշարերին, ինչպես նաև միջազգային օրինական առաջնություններին։  Առջևում սպասվում են միջազգային առաջնություններ, Աշխարհի առաջնություն և Եվրոպայի առաջնություն։     

 

Read 1985 times Last modified on Ուրբաթ, 30 Հունիսի 2017 11:33
| + - | RTL - LTR