Արմեն Գրիգորյանի հաղթանակը Չինաստանում 29․07․2017թ

 

Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի 71 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Գրիգորյանը այսօր՝ հուլիսի 29, երեք ռաունդ անըդմեջ ջախջախելով իր մրցակցին փայլուն հաղթանակ տարավ Չինաստանի Լայջոու քաղաքում կայացած YUNFENG FIGHT մրցաշարին ։ Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան շնորհավորում է Արմենին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ, նաև ցանկանում է նշել որ այս ամենում իր մեծ ավանդը ունի Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ և Արմեն Գրիգորյանի անձնական մարզիչ Գոռ Գևորգյանը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում Բետոյին Ալբերտին։

 

Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է բարձր մակարդակի վրա զարգացնել և պրոպագանդել մուայթայ մարտարվեստը Հայաստանում, ինչպես նաև հնարավորություն է ստեղծում իր ֆեդերացիայի մարզիկների համար, որպիսի նրանք կարողանան հանդս գալ բարձր որակավորում ունեցող մրցաշարերում։ 


 

Read 2292 times Last modified on Շաբաթ, 29 Հուլիսի 2017 22:00
| + - | RTL - LTR