Գոռ Նազարյանը, Ալբերտ Ամիրջանյանը, Արմեն Գրիգորյանը կներկայացնեն Մոսկվայում գտնվող «Львиное сердце» մարտական ակումբը:

 

Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկներ, բազմաթիվ մրցաշարերի հաղթողներ, չեմպիոնի տիտղոսակիրներ ՝ Գոռ Նազարյանը, Ալբերտ Ամիրջանյանը, Արմեն Գրիգորյանը կներկայացնեն Մոսկվայում գտնվող «Львиное сердце» մարտական ակումբը։Ակումբում մեր մարզիկները հանդես կգան Հայաստանի դրոշի ներքո։

17440080 1658831631092840 704987690 n

17760497 1662722557370414 2000569230 n

20664089 421908081539828 755845785067074404 n
Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը իր շնորհակալությունն է հայտնում «Львиное сердце» ակումբի ղեկավարությունից, մեր մարզիկներին սատարելու համար։ Հայաստանի մուայթայի Ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է բարձր մակարդակի վրա զարգացնել և պրոպագանդել մուայթայ մարտարվեստը Հայաստանում, հնարավորություն ընձեռելով մարզիկներին հանդես գալու բարձր վարկանիշ ունեցող ակումբներում և աշխարհահռչակ մրցաշարերում։ Մուայթայ մարտարվեստը առողջ ապրելակերպ է սերմանում իր երիտասարդ հետևորդների մեջ։
Հաջողություն ցանկանանք մեր առաջավոր մարզիկներին։

 
Read 2205 times Last modified on Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017 07:20
| + - | RTL - LTR