Գոռ Նազարյանի հաղթանակը RUSSIAN CHALENGE 4 մրցաշարում 24,09,2017թ

 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ, 2015 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2015 թվականի աշխարհի չորրորդ մրցանակակիր, մի շարք պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթող Գոռ Նազարյանը սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած աշխարհահռչակ RUSSIAN CHALENGE 4 մրցաշարում հաղթող դուրս եկավ, կրկին անգամ ի ցույց դնելով իր պրոֆեսիոնալ կարողությունները։ Գոռ նազարյանը հաղթել էր նաև աշխարհահռչակ RUSSIAN CHALENGE 3 մրցաշարում և հիմա նրա հաջորդ մենամարտը կլինի արդեն գոտու մենամարտ։

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան, ֆեդերացիաի նախագահ Արտակ Բրուտյանի գլխավորությամբ մեծ աշխատանք է տանում, որպեսզի կարողանա  իր մարզիկներին հնարավորություն ընձեռի նման մրցաշարերին մասնակցելու և նորանոր մարզիկներ ներգրավելու Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիա ։ Նման մրցաշարին մասնակցելու բացառիկ հնարավորությունը ունի միայն Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան։ 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է պրոպագանդել և զարգացնել մուայթայ մարտարվեստը Հայաստանում։ 

 

 

Read 1847 times Last modified on Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017 16:12
| + - | RTL - LTR