Երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի մուայթայի առաջնության 14-22 հոկտեմբեր 2017թ

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան  հոկտեմբերի 14-22 կմասնակցի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի մուայթայի առաջնությանը, որին մասնակցելու է Հայաստանի հավաքականը ինչպես նաև Արցախի մուայթայի հավաքականը  Արտակ Բրուտյանի և Գարեգին Աղաբալյանի գլխավորությամբ։ Մեր հավաքականի կազմն է ՝

մեծահասակներ՝

Գոռ Նազարյան 60 կգ քաշային կարգ,

Ալբերտ Ամիրջանյան 63,5 կգ քաշային կարգ,

Արմեն Գրիգորյան 71 կգ քաշային կարգ,

Դավիթ Հայրապետյան 71 կգ քաշային կարգ

երիտասարդներ՝

Անտոնիո Քոչարյան 54 կգ քաշային կարգ

Հաջողություն և հաղթանակ ցանկանանք մեր մարզիկներին ։

Ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ այսուհետ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հանդես է գալու աշխարհի ուժեղագույն հավաքականների կազմում, քանի որ Գոռ Նազարյանին վերջին աշխարհահռչակ RUSSIAN CHALENGE 4 մրցաշարում  հաղթանակած մենամարտի շնորհիվ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի դասը Բ դասից բարձրացել է Ա դասի, ինչը բավականին մեծ ձեռքբերում է։ Համեմատության համար կարելի է ասել, որ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան ավելի ցածր դասում է թողել Հայաստանում 10-ից ավելի այլ ֆեդերացիաների։ Այսուհետ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի հավաքականը  մենամարտելու է ինչպես Բ դասում այնպեսել Ա դասում։

Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է բարձր մակարդակի վրա զարգացնել և պրոպագանդել մուայթայ մարտարվեստը Հայաստանում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել իր մարզիկներին մասնակցելու աշխարհահռչակ մրցաշարերին և բարձր որակավորում ունեցող առաջնություններին, ինչը կրկին անգամ ի ցույց է դնում Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի բացառիկ իրավունքը

Read 1823 times Last modified on Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 12:01
| + - | RTL - LTR