Print this page

Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի մարզիկների հաղթանակները 2017թ

Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի մարզիկ,պրոֆեսիոնալ մարզիկ, բազմաթիվ մրցաշարերի հաղթող, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Գրիգորյանը Բարսելոնայի Վալենսիյա քաղաքում կայացած MIXFIGHTմրցաշարում մենամարտել է աշխարհի չեմպիոնի հետ և հաղթանակած դուրս եկել, նոկաուտի մատնելով իր մրցակցին 2-րդ ռաունդում։

Ռուսաստանի Լիպետցկ քաղաքում կայացած Ա բարձր դասի պրոֆեսիոնալ մրցաշարում, 60 կգ քաշային կարգում հաղթանակած է դուրս եկել նաև  Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկ, 2015 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2015 թվականի աշխարհի չորրորդ մրցանակակիր, մի շարք պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթող Գոռ Նազարյանը։

Մինչ այդ մրցաշարը Գոռ Նազարյանը մասնակցում էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում  տեղի ունեցող Մուայթայի Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնությանը, որտեղ նա 18+ տարիքային խմբում՝ 60 կգ քաշային կարգում ևս գրավել է 3-րդ տեղը։ 

Read 2122 times Last modified on Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 13:03

Image Gallery