Ուսումնամարզական հավաք և պրոֆեսիոնալ մենամարտ Մոսկվա քաղաքում։

 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկներ՝ միջազգային մի շարք մրցաշարերի չեմպիոն՝ Արմեն Գրիգորյանը և Եվրոպայի չեմպիոն  Գոռ Նազարյանը փետրվարի 16-ին կմեկնեն քաղաք Մոսկվա ուսումնամարզական հավաքի մեկ ամիս ժամկետով: Ուսումնամարզական հավաքը մեր մարզիկները անց են կացնելու Մոսկվաի “ВАРЯГ” ակումբում, որը մեծ համբավ է վայելում ամբողջ Ռուսաստանում։ Ինչպս նաև փետրվարի 23-ին  և մարտի 8-ին մեր մարզիկները  կմասնակցեն պրոֆեսիոնալ մենամարտերի։

 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին լայնածավալ աշխատանքներ է կատարում մուայթայ մարտարվեստի զարգացման և պրոպագանդման համար։

 

Անվնաս մենամարտ և հաղթանակ ցանկանանք մեր մարիկներին։ 


 

Read 2482 times Last modified on Երկուշաբթի, 13 Փետրվարի 2017 13:52
| + - | RTL - LTR