Հունիսի 22 2017 պրոֆեսիոնալ մենամարտ Չինաստանում

Հունիսի 22 2017 Չինաստանում Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիայի մարզիկ, բազմաթիվ պրոֆեսիոնալ և միջազգային մրցաշարերի հաղթող Արմեն Գրիգորյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք FU FAIGHT պրոֆեսիոնալ մենամարտին։

Արմենի մրցակիցն է լինլու Լու Յոնգը։ 

Հաջողություն ցանկանանք մեր մարզիկին և հաղթանակ։

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է բարձր մակարդակով  զարգացնել մուայթայ մարտարվեստը Հայաստանում։ Կազմակերպելով աշխարհահռչակ ակումբներում պրոֆեսիոնալ մենամարտեր և օգտվելով իր բացառիկ իրավունքից Եվրոպայի և Աշխարհի ֆեդերացիաներում մասնակցում է միջազգային բարձր մակարդակի մրցաշարերին և առաջնություններին, ներկայացնելով իր լավագույն մարզիկներին։ 

 

Read 2250 times Last modified on Չորեքշաբթի, 07 Հունիսի 2017 21:12
| + - | RTL - LTR