Նորություններ

Նորություններ (85)

 

Փետրվարի 16-ի և մարտի 4-ի որակավորման մրցաշարերում հաղթանակից հետո մեր Հայաստանի մուայթայի ֆեդերացիաի մարզիկ  Գոռ Նազարյանը մարտի 19-ին կմասնակցի աշխարհահռչակ RUSSIAN CHALLENGE 3 մրցաշարին։ Նման մրցաշարի մասնակցությունը Հայաստանի մուայթայի մարտարվեստի պատմության մեջ միակն է և շատ կերևոր է հաղթանակած հանդես գալը, քանի որ հաղթանակից հետո էլ ավելի անվանի մրցաշարեր են սպասվում։ Նման մրցաշարերին մասնակցելու բացառիկ իրավունքը ընձեռված է միայն Հայաստանի մուայթայի ֆեդերացիաին։

 

Մեր մարզիկ՝ Եվրոպաի չեմպիոն և բազմաթիվ մրցաշարերի հաղթող Գոռ Նազարյանը հանդես է գալու 57 կգ քաշային կարգում, իսկ նրա մրցակիցն է լինելու Ուզբեկստանը ներկայացնող Էրգաշևը։

 

Հաղթանակ ցանկանանք մեր մարզիկին և անվնաս մենամարտ։


 

Կիրակի, 05 Մարտի 2017 16:56

Մարտի 4 հաղթանակ, Մոսկվա 2017

 

Ահա և ավարտվեց մարտի 4-ի մրցաշարը և մեր մարզիկներ Գոռ Նազարյանը  և Արմեն Գրիգորյանը կրկին հիանալի հանդես եկան։ Արմեն Գրիգորյանը 71 կգ քաշային կարգում հռչակվեց չեմպիոն, իսկ Գոռ Նազարյանը 57 կգ քաշային կարգում հռչակվեց չեմպիոն։ Հիշեցնենք , որ մրցաշարը որակավորման բնույթ էր կրում նաև և մեր մարզիկները վաստակեցին իրենց ուղեգրերը հետագա մրցաշարերին մասնակցելու համար։

 

Հայաստանի մուայթայի ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է ակտիվ զարգացնել մուայթայ մարտարվեստը Հայաստանում։  


 

Image Gallery

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկներ Գոռ Նազարյանը 57 կգ քաշային կարգում և Արմեն Գրիգորայանը 71 կգ քաշային կարգում Մարտի 4-ին, Մոսկվա քաղաքում կմենամարտեն Ադրբեջանը ներկայացնող մարզիկների հետ պրոֆեսիոնալ մենամարտում։

Հաջողություն և հաղթանակ մաղթենք մեր մարզիկներին։

 

 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիաի մարզիկներ՝ միջազգային մի շարք մրցաշարերի չեմպիոն՝ Արմեն Գրիգորյանը և Եվրոպայի չեմպիոն  Գոռ Նազարյանը փետրվարի 16-ին կմեկնեն քաղաք Մոսկվա ուսումնամարզական հավաքի մեկ ամիս ժամկետով: Ուսումնամարզական հավաքը մեր մարզիկները անց են կացնելու Մոսկվաի “ВАРЯГ” ակումբում, որը մեծ համբավ է վայելում ամբողջ Ռուսաստանում։ Ինչպս նաև փետրվարի 23-ին  և մարտի 8-ին մեր մարզիկները  կմասնակցեն պրոֆեսիոնալ մենամարտերի։

 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին լայնածավալ աշխատանքներ է կատարում մուայթայ մարտարվեստի զարգացման և պրոպագանդման համար։

 

Անվնաս մենամարտ և հաղթանակ ցանկանանք մեր մարիկներին։ 


 

Հայաստանի մուայթայի ֆեդերացիան իր հավաքականով փետրվարի 24-26 կմասնակցի Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք  < SLOVAK OPEN> միջազգային խոշոր առաջնությանը։ Առաջնությունը որակավորման առաջնություն է ։ Այդ առաջնություից հետո մեր մարզիկները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը։

 

<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>
Էջ 5, 13-ից
| + - | RTL - LTR