Նորություններ

Նորություններ (85)


 

Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանն «Արմենպրես» գործակալության մամուլի ասուլիսի սրահում հանդիպեց լրագրողներին՝ խոսելով 2017 թվականին սպասվող ծրագրերից:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերին մուայթայն ընդգրկվել է Օլիմպիական մարզաձևերի ընտանիքում:

 

«2010 թվականից որպես ակումբ են միացել միջազգային ֆեդերացիային, այնուհետև դարձել ենք Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչը:

 

Այս տարիների ընթացքում IFMA-ն մեծ ծավալի աշխատանքներ է կատարել: Դեկտեմբերի 6-ին մարզաձևը պաշտոնապես դարձել է Օլիմպիական ընտանիքի անդամ:

 

Մեր ֆեդերացիայի մասով այժմ մի շարք հարցեր բանակցային փուլում են, աշխատանքներ են ընթանում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հրաչյա Ռոստոմյանին ուշադրության համար:

 

Արմավիրում, Գեղարքունիքում և Երևանում 10 ակումբներ ունենք: Վերջին տարիներին միջազգային ասպարեզում մի շարք հաջողություններ ենք գրանցել»,- ընդգծեց Բրուտյանը:

 

Խոսելով սպասվող միջոցառումների մասին՝ Արտակ Բրուտյանն ասաց. «Մարտի 15-ից 30-ը 3 մարզիկներ մեկնելու են Թաիլանդ ուսումնամարզական հավաքի: Մարզիկները հավաքականի գլխավոր մարզիչ Գոռ Գևորգյանի գլխավորությամբ են մարզումներ անցկացնելու:

 

Ապրիլի 7-ից 9-ը Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունները կկայանան, այնուհետև ազգային հավաքականը կմասնակցի Մինսկում կայանալիք աշխարհի առաջնությանը»:

 

 - Պետական ֆինանսավորում լինելո՞ւ է ֆեդերացիային:

 

 - Նախարարն ասաց, որ պետք է այդ հարցը լուծվի ըստ հերթականության: Մինչև այժմ ամեն ինչ եղել է իմ և իմ մտերիմների աջակցությամբ: Իհարկե, անհրաժեշտ է աջակցություն նման մարզաձևին, որն արդեն Օլիմպիական ընտանիքում է:

 

 - Ենթադրվում է, որ պետք է Օլիմպիական խաղերի նախապատրաստական ցիկլում ակտիվ լինեք: Ֆինանսական դրությունն ինչպիսի՞ն է:

 

 - Այս տարիների ընթացքում հաջողությունների հասել ենք մեր ընկերների շնորհիվ: Ենթադրում եմ, որ ապագայում ֆինանսական աջակցություն կլինի: Դա թույլ կտա ընդլայնել մեր գործունեությունը:

 

 - Քանի՞ մարզիկներ են Հայաստանում զբաղվում մուայթայով:

 

 - 400 մարզիկներ: Մենք ամպագորգոռ թվեր չենք այսում. սա այն թիվն է, որը մեր քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

 

 - Հայաստանում մարզումայն պայմաններն ինչպե՞ս են:

 

 - Արմավիրում մեր 2 հիմնական մարզակառույցներն են: Բավարար պայմաններ ունենք, մենք փորձում ենք ապահովել անհրաժեշտ մարզագույքով:

 

 - Ալբերտ Ամիրջանյանն է Երևանում լինելու, ով վերջերս Հայաստանի դրոշի ներքո առաջին մենամարտում հաղթել է. ի՞նչ ծրագրով է այստեղ և ի՞նչ կտա իր ներկայությունը տեղի մարզիկներին:

 

 - Ամիրջանյանը մեկ շաբաթ կլինի Երևանում: Նա Մոսկվայում մարզական ակումբ ունի, որի հետ համագործակցությունը հետագայում կարող է օգուտ լինել: Նա փետրվարի սկզբին կլինի Երևանում, այնուհետև մեր մարզիկներին կմիանա Թայլանդում: Ամիրջանյանի փորձը շատ բան կտա մեզ:

Նորության հղումը այստեղ 

 

Հունվարի 13-ին Ալբերտ Ամիրջանյանը Թաիլանդի Պատտայա քաղաքում մասնակցեց MAX MUAYTHAI ակումբի կողմից կազմակերպած պրոֆեսիոնալ մենամարտին՝ 62 կգ քաշային կարգում, նույն ակումբի կազմակերպած պրոֆեսիոնալ մենամարտին էր մասնակցել նաև մեր մարզիկ Գոռ Նազարյանը 60 կգ քաշային կարգում և հաղթանակած դուրս եկել։ Նա միակ հայազգի մարզիկն էր, ով մասնակցել էր նման մենամարտի, իսկ այժմ նույն ակումբի մենամարտին է մասնակցել մեր հայազգի Ալբերտ Ամիրջանյանը։ Հիշեցնենք, որ Ալբերտ Ամիրջանյանը Եվրոպայի չեմպիոն է, մի շարք մրցաշարերի և միջազգային առաջնությունների հաղթող ։ Մինչ այժմ նա հանդես էր գալի Ռուսաստանի դաշնության դրոշի ներքո, սակայն Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի հետ կնքած պայմանագրի շնորհիվ նա հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո ։ Ալբերտ Ամիրջանյանը գերազանց հաղթանակ տարավ, նոկաուտի ենթարկելով իր մրցակցին։ 

Ալբերտ Ամիրջանյանը կմենամարտի նաև հունվարի 27 2017թ։ 

Այս մենամարտերից հետո Ալբերտ Ամիրջանյանը փետրվարի 5-ին կայցելի Հայաստան ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հայ մարզիկների հետ։

Դեկտեմբերի 29-ին 2016թ․Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանին և գլխավոր մարզիչին ընդունել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռուստամյանը։ Հանդիպման ընթացքում բազմաթիվ մտքեր փոխանակվեցին 2017 թվականի ծրագրերի  հետ կապված նաև պատրաստակամություն հայտնվեց նախարարության օգնությամբ էլ ավելի պրոպագանդել և զարգացնել մուայթայի մարզաձևը Հայաստանում։ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը  շնորհակալություն է հայտնում Հրաչյա Ռուստամյանից ընդունելության համար։   


 


 

Դեկտեմբերի 28-ին 2016թ․Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան, ով հանդիսանում է IFMA ֆեդերացիայի միակ օրինական ներկայացուցիչը Հայաստանում, անցկացրեց 2016թ․տարվա ֆեդերացիայի ընդհանուր ամփոփումը ։ Որտեղ խոսվեց ֆեդերացիայի նվաճումների, ձեռքբերումների, կարևոր նորությունների և կատարված աշխատանքի մասին։
Հայաստանի մուայթայի ֆեդերացիան 2016 թ
մասնակցեց բազմաթիվ միջազգային մրցաշարերին, Աշխարհի և Եվրոպայի առաջնությանը որոնց ժամանակ բարձր պահվեց Հայստանի անունը, ծածանեց և հիմնի ներքո բարձրացրեց Հայաստանի դրոշը, գրավելով մրցանակյին տեղեր։ Ամփոփման ընթացքում տեղի ունեցավ տարվա լավագույն մարզիչ և մարզիկ ճանաչման անվանակարգը ։ Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Գոռ Գևորգյանը, ով ահռելի աշխատանք է կատարել և հանդիսանում է Արմավիր մարզի ֆեդերացիայի նախագահը։ Իսկ լավագույն մարզիկ ճանաչվեց Գոռ Նազարյանը, ով նույնպես այս տարի մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի և նվաճել  է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, մասնակցել  է նաև MAX MUAYTHAI մուայթայի կազմակերպած ֆեդերացիայի պատվավոր մենամարտին և հաղթող ճանաչվել։

15782657 644203362407660 1100599543 n
Հայաստանի մուայթայի ֆեդերացիան միակ ֆեդերացիան է ով բարձր է գնահատում մարզիկների և մարզիչների աշխատանքը և խրախուսում է և դրամական միջոցներով ։ Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը անձամբ խոշոր դրամական պարգև հանձնեց լավագույն մարզիչին և մարզիկին ։
Այս ամփոփման ընթացքում խոսվեց Հայաստանի սպորտի նախարարության հետ համատեղ կազմակերպչական աշխատանքնրի մասին, որը կնպաստի Հայստանում մուայթայի էլ ավելի զարգացմանը։
Խոսվեց նաև, որ Հայաստանի մուայթայի ֆեդերացիան պայքարելու է անօրինական ֆեդրացիաների դեմ։ Հայաստանի մուայթայի ֆեդերացիան հորդորում է բոլոր այն ֆեդերացիաներին որոնք գործում են անօրինական գան և գրանցվեն մեր օրինական ֆեդերացիայի շարքերում։ Հակառակ դեպքում ստիպվաց կլինենք պայքարել օրենքի սահմաններում։
Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիչները միջազգային սեմինարների են մասնակկցում տարվա մեջ մի քանի անգամ, սերտիֆիկացվում են միջազգային ֆեդերացիայի կողմից։ Եվ ամենակարևորը, որ մարզիկնրը բժշկական տեղեկանքի հիման վրա են ընդունվում պարապունքների , քանի որ դա շատ կարևոր  է մեր երեխաների առողջության համար։
Հայաստանի մուայթայի ֆեդերացիան հավատարիմ է մնում իր սկզբունքներին և շարունակում է զարգացնլ մույթայի մարտարվեստը Հայաստանում։

 

 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան պայմանագիր կնքեց մուայթայի մարզաձևում մի շարք նվաճումների հասած՝ պրոֆեսյոնալ մրցաշարերի չեմպիոն Ալբերտ Ամիրջանյանի հետ,  ով ծնվել է Հայաստանում սակայն բնակվում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Մինչ այժմ Ալբերտ Ամիրջանյանը հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո, սակայն IFMA միջազգային ֆեդերացիայի հետ կնքված պայմանագրի շնորհիվ նա հանդես է գալու IFMA միջազգային ֆեդերացիայի անդամ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիայի կազմում։

 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիայի կազմում Ալբերտ Ամիրջանյանը դեկտեմբերի 25-ին կմասնակցի աշխարհահռչակ MUAY FIGHT մրցաշարին 63 կիլոգրամ քաշային կազմում։

 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան միակ ֆեդերացիան է Հայաստանում ով հանդիսանում է Աշխարհի և Եվրոպայի մուայթայի ֆեդերացիաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է ակտիվ և բարձր մակարդակով զարգացնել մուայթայի մարտարվեստը Հայաստանում։

Այսպիսով հաջողություն մաղթեն մեր հայազգի մարզիկին

 

<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>
Էջ 6, 13-ից
| + - | RTL - LTR