Նորություններ

Նորություններ (85)

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի ՉԵՄՊԻՕՆ և ԲՌՈՒՆՑՔ ակումբներում տեղի ունեցավ քննություն։ Ֆեդերացիայի փոխնախագահ, ֆեդերացիայի գլխավոր մարզիչի և Հայկ Բաղդասարյանի, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։ Շնորհակալություն սաներին լավ քնություն և բանիմաց տեսական հարցերին պատասխանելու համար, ինչպես նաև Գոռին, Կարենին և Հայկին։ Տեղեկացնենք, որ Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան արդեն համարվում է օլիմպիական մարզաձև և միայն մեր ֆեդերացիան է IFMAմուայթայի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։  

 

muai logo crop 200

 

 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան շնորհավորում է իր բոլոր մարզիկներին և մարզիչներին լավ լուրի կապակցությամբ։

 

2016 դեկտեմբերի 6-ին միջազգային օլիմպիական կոմիտեի հերթական համագումարի ժամանակ IFMA մուայթայի ֆեդերացիան ճանաչվեց և ընդգրկվեց օլիմպիական ընտանիք, հիշեցնենք, որ Հայաստանում IFMA մուայթայի ֆեդերացիայի օրինական ներկայացուցիչը Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան Է Արտակ Բրուտյանի գլխավորությամբ։ Այսուհետ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան  պայքարելու է անօրինական մուայթայի անվանմամբ ֆեդերացիաների և ակումբների դեմ։  Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան ժամանակ է տալիս անօրինական մուայթայի անվամբ ֆեդերացիաներին և ակումբներին գալու և ընդգրկվելու օրինական Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիայի կազմում հակառակ դեպքում Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան իրավունք կվերապահի իրեն օրենքի սահմաններում պայքարելու վերը նշված ֆեդերացիաների հետ։

 


 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան միակ ֆեդերացիան է Հայաստանում ով հանդիսանում է Եվրոպայի և Աշխարհի ֆեդերացիաների անդամ։ 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան դեկտեմբերի 17 -20 մասնակցելու է Իտալիայի Հռոմ քաղաքում կայանալիք  ԴԱՆԻԼՕ ԲՕՔՍԻՆԳ ( DANILO BOXING ) միջազգային խոշոր մրցաշարին։ Հաջողություն ցանկանանք մեր մարզիկներին այս կարևոր մրցաշարում։

 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան այս օրերին գտնվում է Թբիլիսիում և մասնակցում է միջազգային առաջնությանը․ Մրցաշարի շրջանակում առաջին հաղթանակը տոնեց ֆեդերացիայի թիմի մարզիկ Յուրա Մելքոնյանը, իսկ Էրիկ Սիմոնյանը մեկ մենամարտ հաղթեց, իսկ մյուսը պարտվեց։ Այսօր տեղի են ունենալու եզրափակիչ մենամարտերը։ Սպասում ենք մեր հավաքականի հաղթանակներին։ 

Հայաստանում միայն Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիային է տրված իրավունք մասնակցելու նման միջազգային առաջնությունների։ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան միակ ֆեդերացիան է Հայաստանում ով հանդիսանում է Աշխարհի և Եվրոպայի ֆեդերացիաների անդամ։

Կրկին հաջողություն մաղթենք մեր մարզիկներին և սպասենք հաղթանակների։

 

Նոյեմբերի 11-13 2016թ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան, ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի գլխավորությամբ կմասնակցի Թբիլիսիում կայանալիք միջազգային առաջնությանը։ Հայաստանը կներկայանա իր թիմով։ Նման միջազգային առաջնությունները կարևոր դեր են խաղում այս մարտարվեստով զբաղվող մարզիկների համար , իսկ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հանդիսանալով  աշխարհի  մուայթայի և Եվրոպայի ֆեդերացիաների միակ  անդամ Հայաստանում իրավունք է ստանում մարզիկների հմտությունները և ձեռք բերած փորձը ավելի ամրապնդել նման միջազգային մրցաշարերում։

 

Մաղթենք հաջողություն մեր թիմին և նորանոր հաղթանակներ ։

<< Սկիզբ < Նախորդ 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հաջորդ > Վերջ >>
Էջ 7, 13-ից
| + - | RTL - LTR