Նորություններ

Նորություններ (85)

 

Հայաստանի մուայթայի ֆեդերացիան Արտակ Բրուտյանի գլխավորությամբ Սեպտեմբերի 22-ից 25-ը 2016թ մեկնելու է Չեխիայի մայրաքաղաք Պրահա մասնակցելու այնտեղ տեղի ունենալիք K-1 Եվրոպայի գավաթի և գոտու մրցաշարին, որին մասնակցելու է ֆեդերացիայի մարզիկ բազմաթիվ մրցաշարերի հաղթող Գոռ Նազարյանը։ Անվնաս մենամարտ և հաղթանակ ցանկանանք մեր մարզիկին և Հայաստանի մուայթայի ֆեդերացիային։

 

Հիշեցնենք միայն, որ թե K-1-ի և թե միջազգային այլ մրցաշարերին մասնակցելու բացառիկ իրավունք ունի միայն Հայաստանի մուայթայի ֆեդերացիան, քանի որ Հայաստանի մուայթայի ֆեդերացիան է , որ հանդիսանում է Աշխարհի և Եվրոպայի ֆեդերացիաների անդամ Հայաստանում։


 

Հայաստանի մուայթայի ֆեդերացիան Արտակ Բրուտյանի գլխավորությամբ և ֆեդերացիայի մարզիկ ՝ Եվրոպայի չեմպիոն, 2015 թ-ի աշխարհի առաջնության 4-րդ մրցանակակիր, պրոֆեսիոնալ մարզիկ, մի շարք մրցաշարերի հաղթող  Գոռ Նազարյանի հետ մեկնել էր Թաիլանդի Պատտայա քաղաք ուսումնամարզական հավաքի,  միաժամանակ պրոֆեսիոնալ մենամարտի ՝ MAX MUAYTHAI ընկերության կողմից կազմակերպված։ Պրոֆեսիաոնալ մենամարտը հաջող ընթացավ և մեր մարզիկ Գոռ Նազարյանը հաղթանակած դուրս եկավ։ Նման մենամարտերը շատ մուայթայի մարզիկների երազանքն են ։ Մասնակցել Թաիլանդում պրոֆեսիոնալ մենամարտի և հաղթել դա ձեռքբերում է մարզիկի համար, համաձայնե՞ք։ Թայլանդում թայլանդացուն հաղթելը դա արդեն բարձր ցուցանիշ է։    

 

Հայաստանի մուայթայի ֆեդերացիան Արտակ Բրուտյանի գլխավորությամբ հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է զարգացնել մուայթայ մարզաձևը Հայաստանում, ներկայացնելով իր մարզիկներին աշխարհի տարբեր միջազգային մրցաշարերին։ Այս ուսումնամարզական հավաքից հետո Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան կմասնակցի Եվրոպայի K-1 Գավաթ և գոտու առաջնությանը ։

 

Նշենք, որ միայն Հայաստանի մուայթայի ֆեդերացիան լինելով Աշխարհի և Եվրոպայի ֆեդերացիայի անդամ իրավուն ունի մասնակցելու նման առաջնություններին։

 

Շաբաթ, 03 Սեպտեմբերի 2016 14:57

Թաիլանդ ուսումնամարզական հավաք

 

Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է պրոպագանդել մուայթայ մարտարվեստը Հայաստանում։ Լինելով IFMA աշխարհի և Եվրոպայի մուայթայի ֆեդերացիաների միակ անդամը Հայաստանում իրավունք է ստանում մասնակցելու աշխարհի բացառիկ մրցաշարերին։

 

Այս անգամ Հայաստանի մուայթայի ֆեդերացիան , ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի գլախավորությամբ և ֆեդերացիայի մարզիկ Եվրոպայի և մի շարք մրցաշարերի հաղթող Գոռ Նազարյանի հետ մեկնում է Թաիլանդ՝ մասնակցելու Թաիլանդի ուսումնամարզական հավաքին։ Այդ այցելության ժամանակ Գոռ Նազարյանը կմասնակցի նաև պրոֆեսիոնալ մենամարտի։ Գոռ Նազարյանը կմասնակցի նաև K-1 Եվրոպայի գոտու մենամարտին, որը տեղի է ունենալու Չեխիայում, որից հետո աշխարհի մրցաշարին և հաջորդող այլ մրցաշարերի։

 

Մաղթենք հաջողություն մեր Հայաստանի մուայթայի ֆեդերացիային և Գոռ Նազարյանին


 

Հինգշաբթի, 14 Հուլիսի 2016 11:31

BATUM SEA CUP 01-05.07 ավարտվեց

Բաթումիում հունիսի 1-ից 5-ը տեղի ունեցավ միջազգային մուայթայի առաջնություն, որին մասնակցեց նաև Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան նախագահ Արտակ Բրուտյանի գլխավորությամբ։ Հայաստանից մրցաշարին մասնակցում էր 11 մարզիկ, տարբեր տարիքային խմբի և քաշի 8-17 տարեկան մարզիկներ և մեծահասակներում Գոռ Նազարյանը ։ Մեր ֆեդերացիայի մարզիկները պարգևատրվեցին 3 ոսկե, 6 արծաթե և 2 բրոնզե մեդալներով։ Ինչպես միշտ փայլուն ելույթ ունեցավ Գոռ Նազարյանը իր գեղեցիկ և անկոտրուն մենամարտերով։ Փայլուն էր նաև Գոռի եզրափակիչ մենամարտը 57 կգ․ քաշային կարգում, որտեղ նա հիացրեց երեք ռաունդ երեք րոպե ՝ ջախջախելով վրաց մարզիկին, ով 2015 թ-ի աշխարհի գավաթակիր էր։ Միայն հաղթանակած մենամարտից հետո պարզվեց, որ վերը նշված վրաց մարզիկը  ամենևին 57 կգ քաշային կարգում չէր, այլ 63 կգ․ քաշային կարգում, ինչպես միշտ Գոռը բարձրունքում էր։

 image-07-07-16-12-33-1

Բոլոր մենամարտերից կարելի է առանձնացնել նաև 10 տարեկան տարիքային կարգում իր մենամարտով հիացրած Էրիկ Պետրոսյանին, ով  իր երկու մենամարտերը նոկաուտով ավարտեց ։

 

Այս մրցաշարից հետո Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը ։

 

Չորեքշաբթի, 08 Հունիսի 2016 10:59

Black Sea Cup 2016 Վրաստանի Բաթում քաղաքում

Հուլիսի 1-5 Վրաստանի Բաթում քաղաքում տեղի կունենա Black Sea Cup-2016 խոշոր միջազգային առաջնությունը, որին մասնակցելու է Հայաստանի մուայթայի հավաքականը 8-17 և 18 ու առավել տարիքի աղջիկներ և տղաներ։ Մասնակցելու են Երևանի, Արմավիրի մարզի, Գեղարքունիքի մասնաճուղի մարզիկները։ Այս մրցաշարից հետո լավագույն մարզիկ և մարզուհիները մեկնելու են Թայլանդ ուսումնամարզական հավաքին, որից հետո մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը Խորվատիայի Սպլինտ քաղաքում։

 

<< Սկիզբ < Նախորդ 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հաջորդ > Վերջ >>
Էջ 8, 13-ից
| + - | RTL - LTR