Նորություններ

Նորություններ (85)

 Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի, փոխ նախագահ Արմավիրի մարզի ֆեդերացիայի նախագահ Գոռ Գևորգյանի նախաձեռնությամբ վերաբացվեց Գլադիատոր ակումբը, որը իր մեծությամբ, մարզասարքերով և ռինգով առաջինն է Հայաստանում։ Արտակ Բրուտյանի և Գոռ Գևորգյանի նպատակն է պրոպագանդել և զարգացնել մուայթայը և սերմանել առողջ ապրելակերպ ու ստեղծել մարզաբազա։ Մուայթայը ճիշտ ձևով մատուցել, քանի որ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան միակ ֆեդերացիան է Հայաստանում ով հանդիսանում է Աշխարհի և Եվրոպայի ֆեդերացիանների պաշտոնական ներկայացուցիչ։ Գլադիատոր ակումբի նախագահն է Գոռ Գևորգյանը և իզուր չէ , որ նա ունի բազմաթիվ չեմպիոններ և մրցանակակիրներ, որոնք հանդես են եկել , թե Հայաստանում, թե միջազգային մրցաշարերում այդ թվում նաև Գոռ Նազարյանը , ով 2015 թվականի Աշխարհի առաջնության 4-րդ մրցանակակիր է և Եվրոպայի չեմպիոն։

 

Մեր երկրին, պետականությանը, բանակին պետք են կոփված մարտիկներ, թե ֆիզիկապս, թե հոգեպես։ Գլադիատոր ակումբի բացմանը ներկա էին Արմավիրի մարզպետը, փոխքաղաքապետը, այլ պաշտոնյանր, ֆեդերացիայի և ակումբի հովհանավորներ, ընկերներ և ինչպես նաև մարզիկներ։ Մարզպետը իր խոսքում երախտիքի և շնորհակալական խոսքեր հնչեցրեց ֆեդերացիային և ակումբին, քանի որ մարզում առաջինն է նման նախաձեռնությունը։ Սա ևս մեկ ապացույց է, թե որքան մեծ է ֆեդերացիայի ցանկությունը զարգացնել և պրոպագանդել մուայթայը, սերմանելով առողջ ապրելակերպ։ Մարզպետը նաև նորանոր հաջողություններ մաղթեց ֆեդերացիային և ակումբին։

 

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան հավատարիմ է իր սկզբունքներին, որդեգրած գործելաոճին և շարունակում է համալրել նորանոր ակումբներ ՝ զարգացնելով մուայթայը։

 

Ապրիլի 16-17 2016թ  Հայաստանի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում տեղի կունենա Հայաստանի Մուայթայի հինգերորդ միջազգային առաջնությունը։

Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիային վերապահված իրավունքով մրցաշարից հետո կկազմավորվի հայաստանի մուայթայի հավաքականը, որը կմասնակցի Աշխարհի  առաջնությանը։

 


 Մարտի 4-5 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Մուայթայի միջազգային առաջնություն։ Մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան Արտակ Բրուտյանի գլխավորությամբ։ Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիայի կազմում էին ՝

Սկորպիոն ակումբը

Արմավիր մարզի Էջմիածնի մասնաճյուղը

Մարտունու մասնաճուղը։

Մասնակիցների ընդհանուր թիվը ութն էր, ինչը չխանգարեց մեր մարզիկներին ցույց տալ բարձր ցուցանիշներ և զբաղեցնել 1-3 մրցանակային տեղեր։ Հատկանշական էր այն, որ մասնակիցների մեջ ունեինք աղջիկ մարզիկ՝ Վալենտինա Մնացականյան, ով շատ լավ հանդես եկավ և 12 տարեկանների մեջ հռչակվեց չեմպիոն։

Ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը գոհ է մասնակցող մարզիչներից՝

Վարդան Հունանյանից,

Մանուկ Սիմոնյանից,

Հայկ Բաղդասարյանից,

Կարեն Կարապետյանից։

Առջևում Հայաստանի Մուայթայի 5-րդ առաջնությունն է, որը տեղի կունենա ք․ Արմավիրում ապրիլի 16-17 2016թ։

Մարտի 4-5 Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի է ունենալու Մուայթայի միջազգային առաջնություն , որին մասնակցելու է Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան։

 

Դեկտմբերի 19 Վրաստանում տեղի ունեցավ միջազգային առաջնություն, որին մասնակցում էր նաև Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան։

Հայաստանը բավական հաջող մասնակցություն ցուցաբերեց և գրավեց մրցանակային տեղեր։ Հայաստանի հավաքականից Կարեն Կարապետյանը 63 կգ քաշային կարգում վաստակեց գավաթ լավագուն տեխնիկայի համար։ Չեմպիոն դարձավ նաև Երիկ Պետրոսյանը  32 կգ քաշային կարգում գերազանցելով սպասելին։

Նման առաջնություններին մասնակցել կարող է միայն Հայաստանի Մուայթայի Ֆեդերացիան, ով հանդիսանում է Աշխարհի և Եվրոպայի ֆեդերացիաներ անդամ։

 

<< Սկիզբ < Նախորդ 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հաջորդ > Վերջ >>
Էջ 9, 13-ից
| + - | RTL - LTR