Հեղինակը՝ Super User Կարգը՝ Պատմությունը
Հրատարակման ամսաթիվը Դիտումները՝ 4431
Տպել

Մուայ Թայը (Muay Thai) թաիլանդական մարտարվես է, որը համարվում է Թաիլանդի ազգային սպորտաձևը: Muay տերմինը թարգմանաբար նշանակում է «ազատների կամ ազատ մենամարտ»: Իր հայրենիքում այս մարտարվեստը տարածված էր դեռևս 16-րդ դարում, սակայն համաշխարհային ճանաչում ստացավ միայն 20-րդ դարի երկրորդ կեսերին, երբ թաիլանդացի մարզիկները մի շարք տպավորիչ հաղթանակներ տարան այլ մարտարվեստների ներկայացուցիչների նկատմամբ: Այսօր էլ Մուայ Թայը Թաիլյանդում լայն տարածում ունի. այնտեղ անգամ տոնում են «ազգային բոքսի՝ Մուայ Թայի օրը»:

Muay Thai հաճախ հաճախ կոչվել է այլ անուններով ինչպիսիք են Toi muay կամ պարզապես Muay: Բավական տարծված լինելու արդյունքում կիրառվել է նաև պատերազմի ժամանակ, լինելով հիմական պշտպանական և անզեն կռվի ձևը: Լայն տարածում են գտել տարատեսակ տոնակատարությունները և ցուցադրական մարտերը, որի ժամանակ մարտիկները պարան էին փաթաթում բռունցքներ վրա և այդպես բռնվում մարտի:

 


| + - | RTL - LTR